Բաժիններ՝

Կումանը հեռացել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նման որոշում կայացվել է թիմի՝ «Ռայո Վալյեկանո»-ից կրած պարտությունից (0:1) հետո: Կումանն արդեն իսկ հրաժեշտ է տվել ֆուտբոլիստներին և ակումբի ղեկավարությանը:

Ռոնալդ Կումանը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել էր 2020 թվականի օգոստոսին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնա»-ն 10 խաղից հետո միայն 9-րդն է մրցաշարային աղյուսակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031