
Իրաքում ԻՊ ահաբեկիչների հարձակման զոհերի թիվը հասել է 23-ի

Իրաքի արևելքում գտնվող գյուղերից մեկի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Իրաքյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Էր-Ռաշադ գյուղի երիտասարդների խմբի վրա, ապա սկսել անկանոն կրակ արձակել բնակելի տների վրա:
Ահաբեկիչները նահանջել են իրաքյան զինված ուժերի գալուց հետո