
Սենդվիչ՝ ծովախեցգետնի սիրահարների համար

Բաղադրիչներ
1. Սենդվիչի հաց – 8 հատ
2. Կիտրոն – 4 շերտ
3. Կարագ
Ծովախեցգետնային միջուկի համար՝
1. Ծովախեցգետնի միս – 450 գ
2. Մայոնեզ – 1 ճ/գ
3. Կետչուպ – 1 թ/գ
4. 1/2 կիտրոնի հյութ
5. Դիժոնյան մանանեխ – 1 թ/գ
5. Սև պղպեղ – 1 պտղունց
6. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ծովախեցգետնի մածուկը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները:
2. Սենդվիչ հացը պատել կարագով, վրան դնել պատրաստի մածուկը, զարդարել կիտրոնի շերտով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը