Բաժիններ՝

Բոլոր երկրների միագումար պետական պարտքը հասել է 88 տրիլիոն դոլարի

Բոլոր երկրների ընդհանուր սուվերեն պետական պարտքն այս պահին հասել է 88 տրիլիոն դոլարի, ինչը կազմում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 100 տոկոսը: Հոկտեմբերի 13-ին այս գնահատումն են տվել Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները (ԱՄՀ)։

«Պետական պարտքն այժմ կազմում է 88 տրիլիոն դոլար, այս գումարը մոտ է ՀՆԱ-ի 100 տոկոսին: 2021 եւ 2022 թվականներին պետական պարտքը, ինչպես սպասվում է, տարեկան կնվազի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսային կետով, ինչից հետո պետք է կայունանա ՀՆԱ-ի մոտավորապես 97 տոկոսի մակարդակում»,- ասված է ԱՄՀ-ի բյուջետային հարցերի դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Գասպարի եւ կազակերպության մյուս աշխատակիցների համատեղ բլոգում, որը պատրաստվել է հիմնադրամի հոկտեմբերյան «Բյուջետային բանբերի» հրապարակման առնչությամբ:

«Պարտքի աճի ֆոնին երկրները պետք է ադապտացնեն իրենց հարկա-բյուջետային քաղաքականությունը բացառիկ հանգամանքներին (յուրաքանչյուր երկրում), որոնք ներառում են պատվաստման տեմպերը եւ հաջողությունները (տնտեսության) վերականգնման բնագավաում»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ որում, ինչպես ճշտել են հիմնադրամի տնտեսագետները, «համավարակի պատճառով 2020 թվականին համաշխարհային պարտքը թռել է վեր 14 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային 226 տրիլիոն դոլար»: Այդ գումարի մեջ են մտնում ինչպես պետական պարտքն, այնպես էլ ոչ ֆինանսական մասնավոր հատվածի պարտքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս