Բաժիններ՝

Ասիական բանկը մինչև 2030 թ․ մինչև 100 մլրդ դոլար կբարձրացնի կլիմայական ֆիանսավորման ծախսերը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2019 թվականից մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակամիջոցում 80 միլիարդ դոլարից մինչեւ 100 միլիարդ դոլար կբարձրացնի այն ծախսերը, որոնք վերաբերում են կլիմայական ֆինանսավորման տրամադրմանն իր անդամ զարգացող երկրներին: Այդ մասին ասված է հոկտեմբերի 13-ին այդ ֆինանսական կազմակերպության տարածած հայտարարության մեջ, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում:

«Կլիմայական ճգնաժամը սաստկանում է ամեն օր՝ հարկադրելով շատերին կոչ անելու բարձրացնելու կլիմայի փոփոխման դեմ պայքարի ֆինանսավորումը: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի բավարարենք այդ կոչը՝ բարձրացնելով մինչեւ 2030 թվականն այդ ոլորտում միագումար ֆինանսավորման մեր նպատակը 80 միլիարդ դոլարից մինչեւ 100 միլիարդ դոլար սեփական միջոցներից»,- նշել է բանկի նախագահ Մասացուգու Ասակավան:

2018 թվականին բանկը պարտավորություն է ստանձնել ապահովելու, որ իր գործառնությունների ընդհանուր թվի առնվազն 75 տոկոսը պաշտպանի կլիմայի փոփոխման դեմ պայքարի միջոցները, իսկ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ֆինանսավորման իր սեփական միջոցները մինչեւ 2030 թվականը հասնեն 80 միլիարդ դոլարի: Ասիական զարգացման բանկն ստեղծվել է 1966 թվականին: Դրա բաժետերերն են 68 երկրներ, որոնցից 49-ը գտնվում է Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս