Կոտլետներ՝ պատրաստված սմբուկից
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 400 գ
2. Սոխ – 3 հատ
3. Սխտոր – 3 պճեղ
4. Գազար – 3 հատ
5. Ձու – 2 հատ
6. Ալյուր – 2 ճ/գ
7. Տոմատի մածուկ – 1 ճ/գ
8. Աղ – 1/2 թ/գ
9. Բուսայուղ
10. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկը մաքրել և խորանարդաձև կտրատել: Աղալ, այնուհետև քամել:
2. Ավելացնել ձվերը, ալյուրը, աղը, լավ խառնել:
3. Տապակի մեջ բուսայուղ տաքացնել և գդալով հարթ կոտլետներ ձևավորել, տապակել երկու կողմից:
4. Մեկ այլ տապակի մեջ նորից բուսայուղ տաքացնել և մի փոքր տապակել կտրատված սխտորը և սոխը: Ավելացնել գազարը և շարունակել տապակել:
5. Ավելացնել տոմատի մածուկը, համեմել աղով և պղպեղով, շոգեխաշել:
6. Մարտուցվող ափսեի մեջ դնել կոտլետները և վրան ավելացնել շոգեխաշած բանջարեղենը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը