Բաժիններ՝

Հրդեհ Կարբի գյուղում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17:52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1986 թ․)։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։ Տուժածը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել` 18:35-ին: Այրվել են բեռնատար ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։

Հրշեջ-փրկարարները փակել են բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031