
Բասկերի երկրի խորհրդարանը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

Բասկերի երկրի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին միաձայն ընդունել է բանաձև, որով, մասնավորապես, Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
Բանաձևով ներկայացվում են հետևյալ հստակ պահանջները՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք: