
Անտոն Պոլյակովին մահացած են գտել

Կիևի ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին տեղեկատվություն է ստացել, որ մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում մահացած հայտնաբերել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովին։
«Կանխապես իրավապահ մարմինները որոշել են, որ տղամարդը ճանապարհին իրեն վատ է զգացել տաքսիում, նրան շտապ օգնության բժիշկները փորձել են հոսպիտալացնել, բայց արձանագրել են մահ: Այժմ ոստիկանները դեպքի վայրում անցկացնում են անհրաժեշտ նախնական հետաքննչական գործողությունները ժողովրդական պատգամավորի մահվան հանգամանքները պարզելու համար: Նրա մարմինն ուղարկվելու է դատաբժշկական փորձաքննության, ինչը պետք է պարզի մահվան պատճառը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Այս փաստով սկսվել է քրեական վարույթ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով (Կանխամտածված սպանություն)՝ «Բնական մահ» նշումով: Շարունակվում են հետաքննչական գործողությունները: Անտոն Պոլյակովը ձեռնարկատեր է՝ Չեռնիգովից: Գերագույն ռադա էր անցել «Ժողովրդի սպասավոր» կուսակցության ցուցակով, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը: