Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1202, մահվան՝ 34 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1202 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 269 874-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 քաղաքացի, մահացածների թիվը 5499 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1226 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6725-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 400 է, ընդհանուր առողջացածներինը՝ 246 659, փաստացի բուժվողներինը՝ 16 490: Մեկ օրում արվել է 8576 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 789 088 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս