Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա․ ՊՆ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա: Անձնակազմի շրջանում տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տարածել՝ գրելով. «Երեկ Երասխում տեղի ունեցած հերթական փոխհրաձգության ժամանակ կրակի տակ է հայտնվել նաև հայկական կողմի տեխնիկան»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031