Ցանցահենը վաճառքի է հանել Facebook-ի 1,5 մլրդ օգտատիրոջ անձնական տվյալներ. Privacy Affairs
Ցանցահենների ֆոռումներից մեկի օգտատերը վաճառքի է հանել Facebook սոցցանցի ավելի քան 1,5 մլրդ օգտատիրոջ անձնական տվյալներ: Այս մասին հայտնում է Privacy Affairs պորտալը:
Աղբյուրի տվյալներով՝ վաճառողի ներկայացուցիչը պնդում է, որ տվյալները ստացվել են այն տեղեկության ավտոմատ հավաքման միջոցով, որն օգտատերերն իրենք են իրենց մասին նշել համացանցում: Ֆոռումում ներկայացված օրինակներում նշված են անուններ, էլեկտրոնային փոստի հասցեներ, գտնվելու վայրը, սեռ, հեռախոսի համարը:
Privacy Affairs-ը նշում է, որ եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կլինի օգտատերերի տվյալների խոշորագույն արտահոսքը պատմության մեջ: Վաճառողն առաջարկել է տվյալների բազան գնել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մաս-մաս: Ֆոռումի օգտատերերից մեկը նշում է, որ 1 մլն օգտատիրոջ տվյալների համար իրենից 5000 դոլար են պահանջել:
Աղբյուրը նշում է, որ միջադեպն առնչություն չունի հոկտեմբերի 4-ին սոցցանցի աշխատանքում տեղի ունեցած խափանումների հետ: