Բաժիններ՝

«Հայրենիքի հանդեպ սերը բազմաթիվ ուսուցիչների է մղել գրիչը փոխարինելու զենքով, մարտադաշտում վարելու դասը հայրենյաց և անմահանալու․․․». Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ուսուցիչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:  Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Հայրենիքը սիրելուն ուղղված ձեր նախանձախնդիր ջանքերով կրթված ու դաստիարակված սերունդներն են կռել մեր բազմաթիվ փառապանծ հաղթանակները։

Հայրենիքի հանդեպ սերը բազմաթիվ ուսուցիչների է մղել գրիչը փոխարինելու զենքով, մարտադաշտում վարելու դասը հայրենյաց և անմահանալու․․․

Հավերժ փա՛ռք ու խոնարհում նահատակված մանկավարժների անմար հիշատակին։

Թանկագի՛ն մանկավարժներ, վերստին շնորհավորելով օրվա առթիվ, մաղթում եմ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և խաղաղ երկինք՝ համոզված լինելով, որ վաղվա սերունդներն Արցախը դարձնելու են հզոր ու ապահով երկիր։

Շնորհավո՛ր տոնդ, Ուսուցիչ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031