Բաժիններ՝

Ռուսաստանը COVID-19-ի դեմ օտարերկրյա պատվաստանյութերի կարիք չունի. Մանտուրով

ՌԴ-ում ներքին շուկայի կարիքների համար COVID-19-ի դեմ օտարերկրյա պատվաստանյութերի արտադրության պահանջ չկա, երկրում բավարար են սեփականները: Այդ մասին  ՌԴ-ի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը լրագրողներին հայտնել է «Միոտեխմեդ» համաժողովի կուլուարներում:

«Առայժմ նման պահանջ մենք չունենք, սեփական պատվաստանյութերը բավարար են»,-ասել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թողարկումը կարգավորված է Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca-ի թույլատրագրով, սակայն այդ արտադրանքը նախատեսված է արտահանման համար:

«Ռ-Ֆարմ»-ի գլխավոր տնօրենի խոսքով, որտեղ կազմակերպված է դրա թողարկումը, խոսքը «մի քանի հարյուր հազար» պատվաստանյութի մասին է: Ավելի վաղ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում նշել են, որ ռուսաստանյան շուկան լիովին ապահովված է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութերի լրիվ ծավալով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս