
Երևանում օտարերկրյա քաղաքացի է բերման ենթարկվել

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14.50-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի «2800 ամյակի զբոսայգուց» կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 36-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սանտիմետրից ավելի երկարությամբ շեղբով ծալովի դանակ:
Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։