
Ի՞նչ պատրաստել դդումից հենց այս պահին

Ներկայացնում ենք «Без рецепта» սրճարանի շեֆ-խոհարար Ալեն Գերայի՝ դդումով աղցանի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Դդում – 80 գ
2. Կոկոսի յուղ՝ տապակելու համար – 20 մլ
3. Թխկու օշարակ – 20 մլ
5. Հազարի տերևներ – 30 գ
6. Նուշի յուղ՝ նարնջի համով – 20 գ
Սերմերի և ընկույզների խառնուրդ.
1. Քունջութի սերմեր – 4 գ
2. Սոճու ընկույզ – 5 գ
3. Դդմի սերմեր – 5 գ
4. Արևածաղկի սերմեր – 5 գ
5. Կանեփի սերմեր – 3 գ
Պատրաստման եղանակը
1. Դդումը խորանարդաձև կտրատել, տապակել կոկոսի յուղով:
2. Տապակման վերջում ավելացնել թխկու օշարակը և կարամելիզացնել դդումը:
3. Հազարի տերևները մանրացնել, լցնել խորը ափսեի մեջ, վրան շարել դդումը: Այնուհետև ավելացնել սերմերի և ընկույզների խառնուրդը:
4. Մատուցելուց առաջ ցողել նուշի յուղ՝ նարնջի համով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը