
«Մեծ կորուստ է բոլոր հայերի եւ անձամբ ինձ համար»․ Սարիկ Անդրեասյանի գրառումը Հայկոյի մասին

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը գրառում է կատարել իր Instagram-ում՝ նվիրված երգիչ եւ կոմպոզիտոր Հայկո Հակոբյանին, ով այսօր մահացել է կորոնավիրուսով հիվանդությունից հետո առաջացած բարդություններից:
Մեծ կորուստ է բոլոր հայերի եւ անձամբ ինձ համար։ Այսօր մահացել է երգիչ եւ երգահան Հայկոն։ Հայկոն գլուխգործոց երաժշտություն է գրել իմ «Երկրաշարժ» ֆիլմի համար։ Նրա երգերով մեծացել են հարյուր հազարավոր հայ երեխաներ։ Հանգչիր խաղաղությամբ, եղբայրս», – գրել է ռեժիսորը։
ՀՀ վաստակավոր արտիստը հոսպիտալացվել էր օրեր առաջ։ Սիրված ու տաղանդավոր երիաժիշտն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված։
Հայկ Հակոբյանը 1996թ.-ին «Մոսկվա 96» երաժշտական փառատոնի ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը։ 1997թ.-ին դարձել է «Մեծ խնձոր» (Big Apple) նյույոքյան փառատոնի հաղթողը։ 1998թ.-ին Հայաստանում դարձել է «Այո» մրցույթի լավագույն հեղինակ-կատարող։ 2016թ․-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։
Երգիչը 2007թ.-ին «Anytime you need» երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ զբաղեցնելով ութերորդ տեղը։