Բաժիններ՝

Էրդողանն արդյունավետ է որակել Պուտինի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը: Հանդիպման ավարտին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի էջում:

«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,- գրել է նա:

Նշենք, որ երկու նախագահների մասնակցությամբ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել: Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Պուտինն անդրադարձ է կատարել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի գործունեությանը՝ նշելով, թե այս հարցում ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում «կայունության լուրջ երաշխիք է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930