
Առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել 3626 օտարերկրացի

ՀՀ-ում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել 3 հազար 626 օտարերկրացի` ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ 993-ը Հնդկաստանից, 722-ը` Ռուսաստանի Դաշնությունից, 471-ը՝ Իրանից, 150-ը` Ուկրաինայից, 141-ը՝ Լիբանանից, 134-ը՝ Վրաստանից, 120-ը՝ Իրաքից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:
ՀՀ-ում կացության կարգավիճակները տրամադրվում են տարբեր հիմքերով՝ ընտանիքի հետ միավորում (499), ուսման (1 295), աշխատանքի (491), ձեռնարկատիրական գործունեության (68) և ազգությամբ հայ լինելու (43):
Հնդկաստանի 882 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 52-ին՝ աշխատանքի։ Իրանի 120 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 114-ին՝ աշխատանքի: