Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը
Վաթսուներեք տարեկանում Կիևում կյանքից հեռացել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը: Այս մասին տեղեկանում ենք Սերգեյ Փարաջանովի թանգարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից:
Հաղորդագրությանը կից թանգարանը հրապարակել է Սերգեյ Փարաջանովի՝ իր որդուն ուղղված նամակը, որը հեղինակը գրել է բանտից: Նամակում կինոռեժիսորը խոստովանում է, որ որդու հետ հաղորդակցվելիս չի կարողացել ասել, որ սիրում է նրան: