«ՀայՓոստ»ը տեղեկացնում է
«ՀայՓոստ» ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այսուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։ Այս մասին տեղեկացնում է «ՀայՓոստ» ընկերությունը:
«ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․
- Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
- ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE)
- ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում
- ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ
- Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:
«ՀայՓոստի բոլոր բաժանմունքերում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ ՀայՓոստի գրեթե 850 բաժանմունքում իրականացնել գործարքներ և ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները»,- նշել է «ՀայՓոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«ՀայՓոստ»-ը նախատեսում է նաև ընդլայնել մատուցվող պետական ծառայությունների շրջանակը: