Կալանավորումը ձեր իշխանության օրոք դարձել է պատժիչ գործիք. Արծվիկ Մինասյան։
ԿԸՀ-ն բոլոր 4 ընտրությունների ժամանակ նույն բանն է ասել՝ կեղծիք եղել է, բայց դա չի ազդել. Ռուստամյան:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի ԶՈւ նորանշանակ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը:
Թուրքիայի Մուղլայի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ։
96-ից մինչև 2018 թվակ:ան բոլոր ընտրությունները ՀՀ-ում կեղծվել են, սա ասում եմ որպես ԱԺ նախագահ. Ալեն Սիմոնյան:
Մինչև հեղափոխությունը ընտրությունները եղել են խայտառակ, եթե չէին կեղծվել՝ ի՞նչ գործ ունեին քաղաքացիները փողոցում. Արուսյակ Ջուլհակյան:
ՌԴ-ն Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկությունից մեկ շաբաթ առաջ. տեսակամուրջ. ՈՒՂԻՂ:
Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է` կանգնեցնում ու ստուգում է Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։
Արթուր Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցի կապակցությամբ:
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ;
ՔՊ-ն Արթուր Ղազինյանին երրորդ անգամ չընտրեց:
Սեպտեմբերի 11-ին Քաշաթաղի շրջանում ավարտվեց մարտական հրաձգությամբ ադրբեջանաթուրքական հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը: Առաջադրված խնդիրների շարքում էին իրար կապակցող ճանապարհների վրա պայմանական թշնամուն քողարկված մոտենալը, նրա դիվերսիոն խմբերի հայտնաբերման, դարանակալման, վնասազերծման ուղղությամբ քայլեր իրականացնելը: Նկատենք` զորավարժություններին մասնակցած թուրքական հատուկջոկատայիններն ակտիվորեն մասնակցել են Արցախյան վերջին` 44-օրյա պատերազմին, որից հետո նրանց զգալի հատվածը այդպես էլ շարունակեց տեղակայված մնալ Արցախի գրավյալ տարածքներում:
Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ այն փուստ նետեց Սեյրան Օհանյանը. Անդրանիկ Քոչարյան:
Ա. Բաբաջանյանի հոբելյանական տարում միջոցառումների կազմակերպման համար նախարարի տեղակալը պարգևատրվել է Առնո Բաբաջանյանի հոբելյանական մեդալով:
Իմ տեղեկություններով՝ ներկա պաշտոնյաների թերի հայտարարագրերի հետ կապված վարույթներ կան. Արամ Վարդևանյան։
Ես քվեարկելու եմ Արթուր Ղազինյանի օգտին. Տիգրան Աբրահամյան:
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից հարցրին, թե ի՞նչ երեսով ենք «գունագեղ և մասշտաբային» տոնելու ՀՀ անկախության 30-ամյակն այն դեպքում, երբ արդեն 5 ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածք են ներխուժել ադրբեջանական զինված ուժեր, և մենք չենք կարողանում նրանց դուրս հանել:
Փաստաբանների պալատի անդամ Նարեկ Ալոյանը մի շարք կարևոր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ։
Տպավորություն է՝ «Հայաստան» խմբակցությունում ամենազիլ մասնագետը Դուք եք. Վիլեն Գաբրիելյանը՝ Արթուր Ղազինյանին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիներն այսօր գումար են պահանջում Գորիս-Կապան մայրուղով երթևեկող իրանցիներից, իսկ վաղը նույն բանը կարող են պահանջել ՀՀ քաղաքացիներից։
«Ես նորից նշում եմ այս պահին ստեղծված իրավիճակի մասով ձեր բոլոր մեկնաբանություն ստանալու փորձերը…. Ես հիմա հանդես եմ գալիս՝ որպես ՔՊ խմբակցության ղեկավար, այլ ոչ թե հայտնում եմ իմ անձնական տեսակետը, որը համընկնում է մեր քաղաքական թիմի դիրքորոշումներին: Որպես իշխող խմբակցության ղեկավար և որպես Հայկ Կոնջորյան՝ հիշեցնում եմ, որ այս պահից ԱԱԾ տարածած հաղորդագրությունից դուրս ես մեկնաբանություն չունեմ»,- նշեց իշխանական պատգամավորը:
ՔՊ-ի կողմից ինձ դեմ քվեարկելն առավելապես կապված է պետական դավաճանության մասին իմ ներկայացրած հաղոդումով. Արթուր Ղազինյան:
Վիլեն Գաբրիելյանն Արթուր Ղազինյանին առաջարկում է ինքնաբացարկ ներկայացնել. Ղազինյանը պնդում է՝ չի՛ լքի խրամատը:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում՝ կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
ԿԺԴՀ-ի կողմից մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռի փորձարկումները սպառնալիք չեն Ռուսաստանի տարածքի համար:
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նիստի օրակարգում պետք է հրատապ քննարկվեր Սյունիքում կատարվողը. բայց այդպես չէ. Ղազինյան:
«Այս պահին ես կսահմանափակվեմ ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ և հավելյալ մեկնաբանություն չեմ անի, երբ նոր մեկնաբանության անհրաժեշտություն լինի, ապա մեր համապատասխան ծառայությունները հանդես կգան հայտարարությամբ, և եթե կարիք լինի հավելյալ մեկնաբանություն անելու, ապա այդ դեպքում ես կամ մեր պատգամավորները ևս հավելյալ մեկնաբանություն կանեն»,- ասաց Կոնջորյանը:
Դատախազը ԿԸՀ-ին ասեց՝ եթե մեր կալանքի միջնորդությունը մերժեք, կգանք կհասկանքն՝ էդ ո՞նց մերժեցիք. Արամ Վարդևանյան: