
ՌԴ Դաշնային խորհրդում մեկնաբանել են ԿԺԴՀ-ի կողմից նոր թեւավոր հրթիռի փորձարկումները

ԿԺԴՀ-ի կողմից մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռի փորձարկումները սպառնալիք չեն Ռուսաստանի տարածքի համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։
Հյուսիսային Կորեան հաջողությամբ է անցկացրել մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռի փորձարկումները, հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿԿՀԳ): «Ո՛չ, հազիվ թե այդ հրթիռները սպառնալիք ներկայացնեն մեր տարածքի համար»,-ասել է Ջաբարովը: