Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը սեպտեմբերի 8-ին կայացած նիստում քննարկել է Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

«Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները՝ կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու և, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի և, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարևորությունը, վարչության որոշմամբ Հայ Ազգային Կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին»,- այս մասին հայտնում են ՀԱԿ-ից:

Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930