Հայաստանի անկախության 30 ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ, կունենանք 4 ոչ աշխատանքային օր. Փաշինյան

Կառավարության որոշմամբ 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխեց 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ»,- կառավարության նիստում նշեց հարցի զեկուցողը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Այս հարցի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց մի «նրբության» վրա. «Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մաշստաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե,  առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»:

Տեսանյութեր

Լրահոս