Բաժիններ՝

Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքի մարզում, կա վիրավոր. կասկածյալը ՀՀ ՊՆ զինծառայող է. shamshyan.com

Սեպտեմբերի 4-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:

Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնութունն էին ցուցաբերում, Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանի, Կոտայքի բաժնի պետ Ս. Ռուստամյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու ապա նրանց միացած Աբովյանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս