Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի փաստաբանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
«Ուզում եմ, որ Արցախի և ողջ հայությունը գիտակցի, որ Արցախը ոչ միայն աշխարհագրական տարածք է, այլև գաղափարախոսություն, և առանց այդ գաղափարախոսության, կարծում եմ՝ հայ ժողովուրդն ապագա չունի»,- «Հայելի» ակումբում շնորհավորելով Արցախի անկախության 30-ամյակի առիթով՝ ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Արցախում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սերբիա կատարած երկօրյա այցի շրջանակներում Սերբիայի իր պաշտոնակցի՝ Նիկոլա Սելակովիչի հետ պաշտոնապես կատարել է Նովի Պազար քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:
Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարեր են նետել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում հանգրվանած ՔՊ-ական պատգամավորներին, որից հետո պատգամավորները հապճեպ կերպով փախուստի են դիմել Արցախի Հանրապետությունից: Այս մասին գրում է aparaj.am–ը։
Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Քաշաթաղից տեղահանված բնակիչները, նրանք պահանջում են, որ կառավարությունը լուծի իրենց բնակարանային խնդիրները։
Այսօր Կառավարության նիստից հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ ամիսներ առաջ Աբու Դաբիում տեղի ունեցած «IDEX-2021» միջազգային ցուցահանդեսին, որին Հայաստանը մասնակցել էր դատարկ տաղավարով, և ասաց, որ եղել է տեխնիկական խնդիր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի համար:
Սեպտեմբերի 1-ին ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն»,«Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ:
2021թ. սեպտեմբերի 1-ից Երևանում սկսել է գործել Կաթողիկէ Եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության կամ դեսպանության գրասենյակը:
«Ուրեմն որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում է կայացվել էդ ձևով անել, որևէ ուրիշ բաներ մի փնտրեք: Կարծում եմ, որ որևէ խնդիր չկա, ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձևով անել, կարծում եմ՝ պետք չէ ավելի մեծ պրոբլեմներ շինել»:
Տեսանյութում դպրոցական երեխանները ուզում են հայերին սպանել ու նրանց կոկորդը կտրել, իսկ Հայաստանը նման ադրբեջանցի մեծացող սերունդի հետ խաղաղություն են ուզում:
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նաև ՀՀ-ում սեպտեմբերի 15-դեկտեմբերի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը:
Թուրքիայի մեծապես քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Բաղլար շրջանում զրահապատ մեքենաներից իջած ոստիկանները մահակներով հետապնդել են քաղաքացիներին՝ վանկարկելով՝ «բոլորդ ահաբեկիչներ եք»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուբեն Հակոբյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի, Լավրով-Միրզոյան հանդիպման մասին. ՈւՂԻՂ։
Տոնդ շնորհավոր Արցախ: Այս պահին ծանր վիրավոր, արյունահոսող, բայց միշտ ապրող և ապրեցնող մեր սրբազան հայրենիք՝ Արցախ: Փառք ու պատիվ սրբազան երեք պատերազմներում ընկած մեր եղբայրներին և քույրերին: #Հարենիք_Արցախ
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ համատարած թանկացումների պարագայում հանձնաժողովը լռություն է պահպանում, և հայտնի չեն թանկացումների պատճառները, չկա նաև հանրային լուրջ դժգոհություն, ինչն առաջ հաճախ կարելի էր լսել գների՝ անգամ 10 դրամով բարձրանալու դեպքում:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ:
2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում Լոռու մարզի 27-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է երևանաբնակ 28-ամյա երիտասարդի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում 27-ամյա վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդն ու նրա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Սարգիս Ավետիսյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ:
Լեռնային Ղարաբաղում սկսվել է կորոնավիրուսի դեմ վերապատվաստումը ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների շրջանում, որոնք պատվաստման ամբողջական փուլն անցել են մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Մեկ օրվա ընթացքում թեստավորվածների 10 տոկոսի պատասխանը դրական է: Մեկ օրվա ընթացքում ունենք 19 մահ:
Արցախի անկախության հռչակման 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, ծնվել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի երկրորդ զավակը:
Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանն ազատվել է պաշտոնից։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը ուղերձով է հանդես եկել՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը, մասնավորապես՝ մարդկային կյանքերի ու կենսապայմանների կորուստը, կործանարար է եղել տարածաշրջանի համար:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Տիգրան Խաչատրյանն էկոնոմիկայի նախարարությանը կոչ է անում աջակցման ծրագրերի արդյունքային ցուցանիշներ ներկայացնել ու բերել այլ ծրագրեր։