Ամեն հանճարեղ բան պարզ է. փորձեք այս բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Սենդվիչի հաց – 2 կտոր
2. Պեստո սոուս – 2 ճ/գ
3. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
4. Մոցարելլա – 50 գ
5. Լոլիկ – 1 հատ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Մոցարելան և լոլիկը բարակ շերտատել:
2. Հացի ներսի մասը պատել ձիթայուղով, այնուհետև լցնել պեստոն, ամենավերջում՝ լոլիկի և մոցարելլայի շերտերը:
3. Պատրաստի սենդվիչը դնել տաքացրած տապակի մեջ և ծածկել կափարիչը: Երկու կողմից տապակել մոտ 3 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը