Բաժիններ՝

Խնձորով բլիթներ, որոնք կդառնան ձեր ամենասիրելի աշնանային ուտեստը

Բաղադրիչներ

1. Ալյուր – 30 գ

2. Խնձոր – 2 հատ

3. Ընկույզ – 20 գ

4. Շաքարի փոշի – 15 գ

5. Դարչին – 5 գ

6. Մշկընկույզ – 4 գ

7. Կիտրոնի հյութ – 5 մլ

8. Ձու – 1 հատ

9. Թթվասեր 40% – 15 գ

10. Բուսական յուղ – 15 մլ

Պատրաստման եղանակը

1. Խնձորները լվանալ, մաքրել, բարակ շերտատել: Ցողել կիտրոնի հյութով:

2. Ընկույզը մանրացնել:

3. Ձուն, թթվասերը, համեմունքները և շաքարի փոշին խառնել, ավելացնել կտրատված խնձորին: Լցնել ալյուրը, խառնել:

4. Բլիթները տապակել բուսայուղով:

5. Մատուցել թթվասերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս