Օրվա բաղադրատոմսը. յոգուրտով տորթ, որը պաշտում են ֆրանսուհիները
Բաղադրիչներ
1. Բնական յոգուրտ – 250 գ
2. Ալյուր – 450 գ
3. Շաքարավազ – 400 գ
4. Բուսական յուղ – 150 գ
5. Ձու – 3 հատ
6. Սոդա – գդալի ծայրով
7. Վանիլին – 15 գ
8. Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան:
2. Յոգուրտը լցնել մեծ տարայի մեջ: Ավելացնել բոլոր բաղադրիչները և խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված:
3. Թխման համար նախատեսված կաղապարը պատել յուղով: Լցնել պատրաստի զանգվածը և թխել 25-30 րոպե:
4. Զարդարել շաքարի փոշիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը