
Գազարով թեթև աղանդեր, որով կարելի է զարմացնել բոլորին

Բաղադրիչներ
1. Գազար – 220 գ
2. Կաթ – 1 բաժակ
3. Ձու – 1 հատ
4. Սպիտակաձավար – 30 գ
5. Ձվի սպիտակուց – 1 հատ
6. Ալյուր – 20 գ
7. Կարագ – 35 գ
8. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Գազարը մաքրել և մանր կտրատել:
2. Գազարը պետք է փափկի: Գազարի վրա կաթ լցնել և միջին կրակի վրա եփել 20 րոպե:
3. Թողնել՝ սառչի և բլենդերով հարել, մինչև ստացվի միասեռ զանգված:
4. Գազարին ավելացնել ալյուր, շաքարավազ, սպիտակաձավար, ձու և փափուկ կարագ: Նորից լավ հարել բլենդերով:
5. Առանձին թասի մեջ հարել սպիտակուցն աղով:
6. Սպիտակուցը զգուշությամբ մի քանի անգամից ավելացնել գազարի զանգվածին և խառնել:
7. Թխելու համար նախատեսված փոքր մի քանի կաղապար յուղապատել, սպիտակաձավար շաղ տալ և լցնել ստացված զանգվածը՝ թողնելով վերևից մի փոքր ազատ տեղ:
8. Կաղապարները դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
9. Երբ թխվածքը կարմրի (դրա համար պետք է մոտ 20 րոպե), անջատել ջեռոցը և թողնել, որ սառչի:
10. Այս գեղեցիկ սուֆլեն կարելի է մատուցել հենց կաղապարներով: Ըստ ցանկության՝ կարող եք զարդարել հատապտուղներով կամ կտրատված մրգերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը