Տեղի ունեցավ «Լուսավոր տղա» երգի պրեմիերան՝ նվիրված Արցախում անմահացած Գևորգ Ջավախյանի հիշատակին

Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ «Լուսավոր տղա» երգի պրեմիերան։ Այն  նվիրված է Արցախի 44-օրյա պատերազմում անմահացած տանկիստ 19-ամյա Գևորգ Ջավախյանի հիշատակին։

Երգը կատարում է Արամ MP3-ն, խոսքերի և երաժշտության հեղինակը երգահան Րաֆֆի Ալթունյանն է։ Տեսահոլովակում նկարահանված են Գևորգի ընկերները, ծառայակիցները, դերասաններ, որոնց հետ խաղացել է անմահացած հերոսը։

Արցախի  Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր հատվածում Գևորգ Ջավախյանի տանկը թիրախավորվել է թշնամու ԱԹՍ-ի կողմից, ինչի հետևանքով հոկտեմբերի 24-ին ժամկետային զինծառայող Գևորգը ծանր վիրավորում է ստացել, չորս օր անց մահացել։

Տեսանյութեր

Լրահոս