
Ճագարի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Ճագար – 1 հատ
2. Մուգ գարեջուր – 400 մլ
3. Սև սալորի չիր – 200 գ
4. Սոխ – 2 հատ
5. Մանանեխ – 1 ճ/գ
6. Ուրց – 1 ճյուղ
7. Դափնու տերև
8. Կարագ – 50 գ
9. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ճագարը մասնատել: Ճագարի կտորները տապակել կարագով, աղ և պղպեղ ցանել: Ավելի հարուստ համ ստանալու համար կարելի է տապակել նաև ճագարի լյարդը և գլուխը: 5 րոպե անց մսի կտորները հանել տապակից: Սոխը խոշոր կտրատել և տապակել նույն տապակում:
3. Ավելացնել գարեջուրը, ուրցը, դափնու տերևը, սև սալորը և մանանեխը: Եփել ցածր կրակի վրա 15 րոպե: Սոուսի մեջ շարել ճագարի կտորները և եփել ցածր կրակի վրա, փակ կափարիչով՝ 45-60 րոպե: Մատուցել խաշած կարտոֆիլի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը