Մարինացված բանջարեղեն՝ իտալական եղանակով
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 1 հատ
2. Դդմիկ – 1 հատ
3. Բուլղարական կարմիր պղպեղ – 1 հատ
4. Բուլղարական դեղին պղպեղ – 1 հատ
5. Սև ձիթապտուղ – 100 գ
6. Կանաչ ձիթապտուղ – 100 գ
7. Սպիտակ գինու քացախ – 200 մլ
8. Աղ – 2 ճ/գ
9. Չորացրած հազրեվարդ – 1 թ/գ
10. Բուսայուղ – 300 մլ
11. Ուրց – 1 հատ
12. Սև հատիկով պղպեղ – 8 հատ
Պատրաստման եղանակը
1. Բանջարեղենը լվանալ: Սմբուկը և դդմիկը օղակաձև շերտատել մոտ 0.5 սմ հաստությամբ: Պղպեղները կիսել, հեռացնել սերմերը և շերտատել: Սմբուկը, դդմիկը և պղպեղը տեղավորել տարբեր թասերի մեջ, վրան խոշոր աղ ցանել և թողնել 1 ժամ, որպեսզի դրանցից դուրս գա ավելորդ խոնավությունը:
2. 1 ժամ անց բանջարեղենը լվանալ սառը ջրով:
3. Առանձին կաթսայում եռացնել քացախը և 200 մլ ջուրը: Ավելացնել սմբուկը և եփել 3 րոպե, հետո դրանք շարել անձեռոցիկի վրա, որպեսզի հեղուկը քամվի:
4. Նույնը կրկնել նաև դդմիկի և պղպեղի հետ: Չորացնել բանջարեղենը 30 րոպե:
5. Բանջարեղենը շարել նախօրոք ստերիլիզացված բանկաների մեջ՝ արանքներում ավելացնելով սև և կանաչ ձիթապտուղ: Վերևում դնել ուրցի ճյուղը:
6. Բուսայուղը և հատիկավոր պղպեղը հասցնել եռման: Ավելացնել հազրեվարդը և խառնել:
7. Տաք բուսայուղը լցնել բանջարեղենի վրա: Բանկան ծածկել և թողնել՝ սառչի: Հենց բանջարեղենը սառչի, բանկան փակել կափարիչով և պահպանել սառը տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը