Հաց՝ պատրաստված մսից
Բաղադրիչներ
1. Կարագ – 50 գ
2. Կաթ – 200 մլ
3. Մսային ֆարշ – 1 կգ
4. Սպիտակ հաց – 80 գ
5. Ձու – 1 հատ
6. Սոխ – 2 հատ
7. Մաղադանոս – 20 գ
8. Մշկընկույզ՝ ըստ ցանկության
9. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հացի փափուկ մասը (միջուկը) կտրատել և խորը թասի մեջ թրջել կաթով: Թողնել այնքան ժամանակ, մինչև կաթն ամբողջությամբ ներծծվի հացի մեջ:
2. Տապակի մեջ տաքացնել կարագը և տապակել կտրատված սոխը:
3. Խառնել սոխը ֆարշի, հացի, ձվի և մանրացված մաղադանոսի հետ, մինչև միասեռ զանգված դառնալը: Համեմել աղով, պղպեղով և մշկընկույզով:
4. Հաց թխելու համար նախատեսված խոր, նեղ կաղապարը յուղապատել: Թաց ձեռքերով ստացված զանգվածը տեղավորել կաղապարի մեջ: Վրան հալեցրած կարագ քսել և դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 30 րոպե: Հետո տաքությունն իջեցնել մինչև 150 աստիճան և թողնել՝ թխվի ևս 15 րոպե: Պատրաստի հացը կտրատել խոշոր կտրոներով, մատուցել կարտոֆիլի խյուսի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը