Բաժիններ՝

Նրբագեղ և ախորժելի ֆրանսիական կոտլետներ

Այն կզարդարի ձեր ընթրիքի սեղանը։

Բաղադրիչներ

1․Հավի փափկամիս կամ աղացած միս-250գ

2․Խոզի աղացած միս -500գ

3․Լոլիկ- 2հատ

4․Սոխ- 2 հատ (խոշոր գլուխ)

5․Թթվասեր կամ մայոնեզ-3 ճ․գ

6․Քերած պանիր- 80գ

7․Աղ,պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի և խոզի աղացած միսը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում կտրատած սոխը։ Այս ամենը լավ խառնում ենք,մինչև ստացվի համասեռ զանգված։

Ավելացնում ենք համեմունքներ, աղ, պղպեղ։

Ստացված զանգավծից պատրաստում ենք կոտլետներ և տեղադրում յուղաթղթի վրա։

Յուրաքանչյուրի վրա ավելացնում ենք 1 թ․գ թթվասեր կամ մայոնեզ։

Վերևում՝ լոլիկի և սոխի օղակներ։

Վրան ավելացնում ենք քերած պանիր և ուղարկում ջեռոց՝ 180 °C , 30 րոպե։

Բարի ախորժակ։

Պատրաստեց Արաքս Պողոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս