Տնական լիմոնադի լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Գրեյպֆրուտ – 3 հատ
2. Ռեհան – 1/2 փունջ
3. Շաքարավազ – 70 գ
4. Ջուր – 20 մլ
5. Գազավորված ըմպելիք – 300 մլ
6. Սառույց
Պատրաստման եղանակը
1. Ռեհանը բլենդերով վերածել խյուսի, ավելացնել շաքարավազը և ջուրը: Զանգվածը տաքացնել, մինչև շաքարավազը հալչի: Օշարակը սառեցնել:
2. Գրեյպֆրուտների հյութը քամել:
3. Բաժակի մեջ սառույց լցնել, ավելացնել ռեհանի օշարակը, գրեյպֆրուտի հյութը և գազավորված ըմպելիքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը