Տոկիո-2020. Ջոկովիչը հաղթեց թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակ տոնեց Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում:
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչը մրցեց Գերմանիայից Յան-Լենդարդ Շտրուֆի հետ: 1 ժամ 14 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երկու սեթից հետո` 6:4, 6:3 հաշվով: Հաջորդիվ սերբ թենիսիստն ուժերը կչափի Իսպանիայից Ալեքսանդր Ֆոկինը: