Ինչպե՞ս վարել առողջ ապրելակերպ. խորհուրդներ Հոլլի Բերրիի մարզչից
Դերասանուհի Հոլլի Բերրին հիացնում է իր մարզված կազմվածքով: Նման մարզավիճակում գտնվելը հեշտ չէ, այն քրտնաջան աշխատանքի արդյունք է: «Ո՞վ է նրա մարզիչը». հարց, որ հետաքրքրում է շատերին: Ծանոթացեք, Փիթեր Լի Թոմաս: Ապրում է Քալիֆորնիայում, մարզում է աստղերին: Եթե ցանկանում եք Կատու-կնոջ նման մարմին ունենալ, ականջալուր եղեք նրա մարզչի խորհուրդներին, ով հարցազրույց է տվել Spy.com-ին:
Ըստ մարզչի խոսքերի, դժվարը առողջ ապրելակերպ սկսելու առաջին քայլն է: Ինչպե՞ս դա անել: Պատմում է Փիթերը:
1. Չի կարելի երազել հրաշալի մարմնի մասին և անընդհատ խմել սուրճ, դիետիկ կոլա և մգային հյութեր: Ըմպեք աղբյուրի լավ ջուր: Այնուհետև ամբողջությամբ հրաժարվեք սպիտակ շաքարից: Ազատվեք նաև ածխաջրերի ավելորդ քանակից: Ես կարծում եմ՝ դա այն է, առանց ինչի մենք կարող ենք ապրել: Մեր նախնիներն ապրել են առանց դրա, իսկ մենք գրեթե ամբողջովին կախվածության մեջ ենք: Ինքներդ Ձեզ շաբաթվա մեջ մի քանի անգամ, ոչ ավելին, թույլ տվեք բեռնաթափման օրեր:
2. Ձեզ շրջապատեք նույն նպատակներն ունեցող մարդկանցով: Սա առանցքային կետ է: Առանց դրա Դուք կձախողեք: Եթե կողքին կա մեկը, ով Ձեզ կպահի լավ տոնուսի մեջ՝ մարզիչ, զուգընկեր, ընկեր, ավելի հեշտ կլինի արդյունք ստանալ: Այն դառնում է թիմային ջանք, և թիմում աշխատելը միշտ էլ ավելի հեշտ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը