«Այս այցը հակասում է Արցախի կարգավիճակի կարգավորման վերաբերյալ հարցերի քննարկումներին». Լուսինե Ավանեսյան

Ադրբեջանում Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հուլիսի 9-ին երկօրյա այցով եղել են Արցախում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, այցելել Շուշի։

Այդ այցին չեն մասնակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապաետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն անդրադառնալով այցին, ասաց, որ դա Արցախի համար անընդունելի է։

«Այս այցը հակասում է Արցախի Հանրաապետության կարգավիճակի կարգավորման վերաբերյալ հարցերի քննարկումներին»,- նշեց Լուսինե Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Նահագների դեսպաններին, որոնք չեն այցելել Արցախ, Լուսինե Ավանեսյանը նշեց, որ նրանք հավատարիմ են մնացել այն գաղափարին, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս որոշված չէ։

«Լավ կլիներ, որ մյուս դեսպաններն էլ հավատ ընծայեին իրեն գործընկերների պահվածքին ու համոզմունքին և ձեռնպահ մնային նման քայլերից։ Ամեն դեպքում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները շատ ավելի գիտակ են Արցախին վերաբերող հարցերում»,- հավելեց նա։

Անդրադառնալով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիներ այցին և որոշ դեսպանների ու հոգևորականների կողմից այն աֆղանական կամ ուդիական անվանելուն, Լուսինե Ավանեսյանը նկատեց՝ Ադրբեջանն իր ստեղծման պահից ի վեր փորձում է Արցախում եղած ամեն ինչ ներկայացնել ոչ հայկական։

«Տարիներ ի վեր այս ամենը Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մի մասն է, որը մեզ համար նորություն չէ, սպասելի է, պարզապես դրան հակազդելու նոր ավելի գործուն մեխանիզմներ կկարողանանք գտնել»,- եզրափակեց Լուսինե Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս