Բաժիններ՝

Տեսախցիկները և պահակները հսկում են աշխարհում ամենաթանկ մանգոյի ծառը

Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչ Վիկաս Դասը պահակներ է վարձել աշխարհի ամենաթանկ մանգոներից մեկի՝ «միյաձակի» տեսակի մանգոյի պահպանության նպատակով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Բացի այդ, նա նաև տեսախցիկներ է տեղադրել ծառի մոտ։

«Սա աշխարհի ամենաթանկ մանգոն է, որը կոչվում է Taio no Tamago կամ «Արևի ձու», որն աճում է Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում: Այս մանգոյի ծառը 25 տարեկան է: Սա աշխարհի ամենաթանկ մանգոն է»,– ասել է ծառի տերը՝ հավելելով, որ մանգոն յուրահատուկ հոտ և համ ունի, և ինքը նախատեսում է այն վաճառել ոչ թե շուկայում, այլ աճուրդում։

Միջին հաշվով, մեկ մանգոյի քաշը մոտ 350 գրամ է և հարուստ է հակաօքսիդանտներով, բետա-կարոտինով և ֆոլաթթվով: Բացի այդ, այս մրգի մեջ շաքարի պարունակությունը 15 տոկոսով ավելի է, քան մանգոյի մյուս տեսակներում: Միյաձակի մանգոյի արժեքը սկսվում է մեկ կիլոգրամի համար 107 դոլարից և կարող է հասնել 3600 դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս