Բաժիններ՝

Ջենիֆեր Լոպեսը նոր Cambia El Paso երգի հոլովակի նկարահանումից լուսանկարներ է հրապարակել

Հայտնի երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել իր նոր՝ Cambia El Paso երգի հոլովակի նկարահանումներից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։ Ըստ պարբերականի, թեև հուլիսի 24-ին աստղը 52 տարեկան է դառնում, նա դեռ 30 տարեկանի տեսք ունի։

Նոր երգը Պուերտո Ռիկոյից ռեփ կատարող Ռաու Ալեխանդրոյի հետ է և թողարկվել է երկուշաբթի։

Հրապարակված լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը կրում է Levi’s ապրանքանիշի շորտ, բյուրեղյա քարերով զարդարված կրծկալ և Dolce & Gabbana ապրանքանիշի ներքնազգեստ։ Իր տեսքն ամբողջացնելու համար Լոպեսը կրել է մեծ ոսկեգույն օղեր, ապարանջաններ և մատանիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031