Բաժիններ՝

Kylie Cosmetics-ն այսուհետ ավելի մաքուր և անվնաս կլինի․ բրենդի նոր հավաքածուն հասանելի կլինի հուլիսի 15-ից

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներին պատկանող Kylie Cosmetics ապրանքանիշը «վերաթողարկվում» է. Քայլի Ջեներն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ապրանքանիշի ռեբրենդինգի ենթարկված հավաքածուն, հայտնում է Daily Mail-ը և հավելում, որ հավաքածուն վաճառքի համար հասանելի կլինի հուլիսի 15-ից։

«Նոր Kylie Cosmetics-ը հասանելի կլինի հուլիսի 15-ից՝ KylieCosmetics.com կայքում․․․ Չեմ համբերում, թե երբ եք փորձելու այն», – գրված է ապրանքանիշի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարներին կից։

Ռեբրենդինգից հետո ապրանքանիշի արտադրանքները բոլորովին նոր բանաձևերով են արտադրվում, որոնք ավելի անվնաս են մեր մոլորակի համար։

People ամսագրին հեռուստաաստղն ասել է, որ հպարտ է նոր բանաձևերով արտադրված կոսմետիկ միջոցների համար, որոնք ավելի մաքուր են և բուսական ծագման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս