Բաժիններ՝

Բրեդ Փիթի հետ համատեղ բիզնեսը վաճառելու և գործարար կապերը խզելու նպատակով Անջելինա Ջոլին դիմել է դատարան

Դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին ցանկանում է խզել գործարար կապերը նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի հետ՝ դատարանին խնդրելով չեղարկել իրենց համատեղ ակտիվների վաճառքն արգելող ժամանակավոր հրամանը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Պարբերականը նշում է, որ կարծես 46-ամյա դերասանուհին հատկապես հետաքրքրված է Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող գինու գործարանի վաճառքով:

Ջոլին հույս ունի ապասառեցնել ակտիվները, որպեսզի կարողանա վաճառել ընկերության իր բաժնեմասը՝ դատարանին տեղեկացնելով, որ արդեն գնորդ ունի և գործարք է կնքել նրա հետ: Նա նշել է, որ անհանգստացած է, քանի որ հավանական գնորդը կարող է ետ կանգնել։

Պարբերականը նշել է, որ այս հարցը կարող է ամուսնալուծության գործընթացում գտնվող ամուսինների համար հերթական բախման պատճառ դառնալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031