Կենդանակերպի այս նշանները դառնում են լավագույն մայրերը
Համաստեղությունը, որի տակ ծնվել եք, ազդում է բնավորության շատ գծերի վրա: Օրինակ՝ որքան հոգատար, իմպուլսիվ կամ, ընդհակառակը, պահպանողական եք: Եվ կենդանակերպի նշանը կարող է հուշել, թե ինչպիսի ծնող եք լինելու:
Cluber-ը ներկայացնում է Կենդանակերպի 5 նշանների, որոնք հրաշալի մայրեր են դառնում:
Կշեռք
Կշեռքները շատ հավասարակշռված են, գիտեն, թե ինչպես լուծել հակամարտությունները և մեծ ազատություն տալ իրենց երեխաներին: Նրանք չեն սիրում երեխաներին սովորեցնել և դժվար իրավիճակներում փորձում են լինել երեխայի ընկերը:
Կարիճ
Կարիճները հաստատուն են և ունեն հստակ սահմաններ: Մյուս կողմից, նրանք շատ աջակցող են: Նրանք իրենց ընտանիքը վեր են դասում ամեն ինչից:
Առյուծ
Առյուծները զարմանալիորեն համբերատար են իրենց երեխաների հանդեպ: Նրանք խիստ, բայց աներևակայելի սիրող մայրեր են:
Աղեղնավոր
Աղեղնավոր նշանի տակ ծնվածները շատ ազատ ծնողներ են, նրանք իսկապես շատ բան են թույլ տալիս իրենց երեխաներին: Նրանք նաև դրդում են երեխաներին ինքնուրույն որոշումներ կայացնել՝ նրանց դարձնելով անկախ:
Խեցգետին
Խեցգետինները շատ հոգատար են. միշտ լսում են իրենց երեխաների կարիքները և փորձում են հնարավորինս արագ բավարարել նրանց:
Պատրաստեց՝ Անի Գաբուզյանը