Բաժիններ՝

Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իտալիայի գլխավոր դատախազի հետ

Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իտալիայի գլխավոր դատախազ Ջիովաննի Սալվիի հետ:

Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև քրեական գործերով իրավական օգնության բնագավառում գործընկերային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ Հայաստանը և Իտալիան ստորագրել են մեծ թվով միջազգային պայմանագրեր Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակում, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում քրեական գործերով իրավական փոխօգնության ցուցաբերման բնագավառում, իսկ փաստաթղթերի փոխանցման արդյունավետորեն գործող դիվանագիտական, Ինտերպոլի հաղորդակցման ուղիները հնարավորություն են տալիս ժամանակին կապ հաստատել երկու պետությունների կենտրոնական մարմինների միջև և տրամադրել փոխադարձ օգնություն։

Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետ կապված սահմանափակումները մեծ ազդեցություն չեն ունեցել միջազգային գործակցության շրջանակում, քանի որ վիրտուալ հաղորդակցության միջոցների կիրառումը թույլ է տվել խուսափել համապատասխան միջոցառումների ավելորդ ձգձգումներից, իրավական փոխօգնության շրջանակում՝ նաև քրեական գործերի քննության ժամկետների երկարաձգումներից:

Քննարկվել են նաև կոնկրետ քրեական գործերով ներկայացված քննչական պահանջների կատարման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031