
Անգլիան առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Անգլիան մրցեց Դանիայի հետ:
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկային րոպեներին Անգլիան տիրում էր նախաձեռնությանը: Դանիան գրագետ պաշտպանվում էր և շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա, որոնք շատ վտանգավոր էին: Դանիան օգտագործեց իր հնարավորությունը 30-րդ րոպեին, երբ ստանդարտ դիրքից Անգլիայի դարպասը գրավեց Դամսգորդը: Բաց թողած գնդակից հետո Անգլիան նետվեց հետ բերելու կորցրածը, և գոլը երկար սպասեցնել չտվեց: Ինքնագոլի հեղինակ դարձավ Դանիայի ավագը` Կյաերը: Դինամիկ առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի:
Երկրորդ կեսին նույնպես գերիշխողն Անգլիան էր, սակայն Դանիան անթերի էր գործում պաշտպանությունում և հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Որտեղ 104-րդ րոպեին Անգլիան վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք, որն էլ իրացրեց Հարի Քեյնը՝ 2:1:
Եզրափակիչում Անգլիան կմրցի Իտալիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: