7 միրգ, որոնք օգտակար են առողջության համար
Դիետան՝ հարուստ մրգերով, կարող է պաշտպանել մարդուն տարբեր տեսակի հիվանդություններից: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ օրական մրգի 5 չափաբաժնի օգտագործումն ընդունակ է իջեցնել ուռուցքների առաջացման ռիսկը 40 տոկոսով: Դրանք են՝
1. Կարմիր խնձոր
Գիտնականները հայտնաբերել են, որ կարմիր գույնի մրգերն իջեցնում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այդ գույնն ապահովող կարոտինոիդներն ունեն հակաքաղցկեղային հատկանիշներ:
2. Մանգո
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կանայք, որոնք մանգո են ուտում, ունենում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ցածր ռիսկ: Մանգոն պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլ, որն ունի հակաօքսիդանտային հատկանիշներ, ինչն էլ օգնում է իջեգնել քաղցկեղի զարգացման ռիսկը:
3. Ցիտրուսներ
Նարինջը, թուրինջը, կիտրոնը հարուստ են վիտամին C-ով: Վիտամին C-ն կանխարգելում է նիտրոզամինների առաջացումը, որոնք ունեն հզոր քաղցկեղածին հատկություններ: Վիտամին C-ն օգնում է կանխարգելել ստամոքսի, կրծքագեղձի և թոքերի քաղցկեղը:
4. Կիվի
Կիվին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, և ինչպես ցիտրուսային մրգերը, այնպես էլ կիվին, գերազանց միջոց է քաղցկեղի կանխարգելման և բուժման համար:
5. Ավոկադո
Ավոկադոն պարունակում է լյուտեին, մագնիում և մոնոչհագեցած ճարպեր: Այս մրգի մեջ առկա է ուժեղ ազդող հակաօքսիդանտ: Ավոկադոն հանդիսանում է նաև բետա-կարոտինի լավ աղբյուր և պարունակում է ավելի շատ կալիում, քան բանանը: Այս միրգն օգնում է պայքարել բերանի խոռոչի, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղների դեմ:
6. Կարմիր փյունիկ (финик)
Կարմիր փյունիկը հարուստ է վիտամիններ B-ով, C-ով և P-ով, ինչպես նաև կարոտինով: Ամեն օր կարելի է օգտագործել 10 փյունիկից պատրաստած թուրմ: Այն կօգնի բարձրացնել իմունիտետը, ամրացնել օրգանիզմը և կանխարգելել քաղցկեղով հիվանդանալը:
7. Ազնվամորի
Ազնվամորին պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, միներալներ, ինչպես նաև հակաօքսիդանտներ, որոնք կոչվում են անտոցիանին: Այն ընդունակ է կանխարգելել քաղցկեղների մի քանի տեսակներ: Բժիշկները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 40 գրամ ազնվամորի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը