Այդ կորուստը վերջինը չէ։ Պատրաստվե՛ք նոր պատերազմի

Արտաքին քաղաքական ճակատում Հայաստանը կրկին ջախջախիչ պարտություն կրեց։ Իրականում այն գինը, որը վճարվեց Ադրբեջանին 15 գերիների վերադարձի դիմաց, Հայաստանի հերթական պարտությունն էր։

Աղդամի շրջանի ականապատումը ռազմաքաղաքական մեծ նշանակություն ուներ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ հնարավոր հանկարծակի հարձակումը կանխելու համար։ Այդ տարածքում տեղադրված տասնյակ-հազարավոր ականների ականազերծման համար Ադրբեջանը պետք է ծախսեր ավելի քան հարյուր միլիոն դոլար, կորցներ հարյուրավոր սպանվածներ և խեղվածներ։ Իսկ ականազերծումն ավարտին հասցնելու համար նրան անհրաժեշտ կլիներ ավելի քան տասը տարի։

Քաղաքական նպատակներով շահարկելով հայ ռազմագերիների առկայությունը և իբր թե կեղծ հոգատարություն ցուցաբերելով իր ընտրողների առջև՝ ՀՀ իշխանությունները կատարեցին աններելի մի գործարք, որից հարյուրապատիկ անգամ շահեց Ադրբեջանը։ Յուրաքանչյուր քաղաքացու համար այլևս կասկածից վեր է, որ ՀՀ արևելյան սահմանի գրեթե ողջ երկայնքով, Ադրբեջանի զինված ուժերը կարող են գերել անհրաժեշտ քանակությամբ հայ զինվորականների ու շարքային քաղաքացիների։ Կարճ ասած, ադրբեջանցիները Հայաստանից կարող են օրական 15 նոր գերի տանել։ Այն էլ՝ անպատիժ ու անարգել։

Ուղղակի ապշելու բան է, մի՞թե Հայաստանում գոյություն չունի մի ողջամիտ երկոտանի, որը գտնվելով ՀՀ իշխանությունների հետ անմիջական կապի մեջ, կարողանա տգետների այդ ոհմակին բացատրել, թե ինչ բան է արտաքին քաղաքականությունը և անվտանգության համակարգը։ Դրանց անուղեղ գանգը մտցնի այն ճշմարտությունը, որ թշնամուն կատարած ցանկացած անհամաչափ զիջում հանգեցնում է նոր պահանջների ու ավելի լկտի պահվածքի։

Հայաստանում գերիշխում է այն տեսակետը, որ այս պատերազմում պարտվել է Նիկոլ Փաշինյանն իր ոհմակով։ Ես կարծում եմ, որ ոչ միայն ինքը։ Այդ պատերազմում պարտություն է կրել հայ ժողովուրդը՝ իր պաշտպանության և անվանգության ապահովման ողջ գերատեսչություններով հանդերձ։ Այդ գերատեսչությունները նոր չեն, ու նրանցում աշխատող առնետներն էլ այսօր նպաստում են խեղկատակի անպատիժ գործունեությանը և կանխելու են նրա դեմ հնարավոր իշխանափոխության փորձերը։

Ես մնալու եմ անփոփոխ իմ այն համոզմունքում, որ վաճառականների ու թափառականների ցեղախումբը չի կարող պետականություն ունենալ այն պարզ պատճառով, որ զուրկ է պետական մտածելակերպից։ Այդ մտածելակերպի բացակայության դրսևորում էր նաև ռազմագերիների փոխանակման նպատակով կատարված վերջին գործարքը։

Այս գործարքը ոչ միայն Փաշինյանի պարտությունն էր, այլև Սերժինը, Վանեցյանինն ու նույն Օնիկ Գասպարյանինը։ Շատերինը, ովքեր լինելով համակարգի մաս կամ այդ համակարգը ստեղծողներ, նպաստել են Հայաստանի կաթվածահարմանը։ Եթե Հայաստանն ունենար պաշտպանության և անվտանգության կայուն համակարգ, չէր լինի 2018թ․ նարնջագույնը, չէր պլանավորվի և իրականացվի ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի պարտությունը և ամեն օր այդ պարտությունները չէին համալրվի նորանոր կորուստներով։

Այդ կորուստը վերջինը չէ։

Պատրաստվե՛ք նոր պատերազմի։

Տիգրան Սարուխանյան

Պատմաբան, միջազգայնագետ

Բեռլին-Երևան

Տեսանյութեր

Լրահոս