Բալի ջեմ՝ պիստակով և կոնյակով
Բաղադրիչներ
1. Մաքրած պիստակ – 100 գ
2. Շաքարավազ պեկտինով – 1 կգ
3. Կոնյակ – 100 մլ
4. Նուշ – 1 բուռ
5. Կիտրոնի հյութ – 4 հատ
6. Խնձոր – 600 մլ
7. Բալ – 1.5 կգ
Պատրաստման եղանակը
1. Բալից հեռացնել կորիզները: Կիտրոնների հյութը քամել, կեղևը կտրատել: Կաթսայի մեջ լցնել բալը, վրան ավելացնել կիտրոնի հյութը:
2. Փոքր թասի մեջ լցնել մանրացրած նուշը և կիտրոնի կեղևը, վրան այնքան ջուր լցնել, որ այն մեկ մատ բարձր լինի նուշի և կեղևի զանգվածից: Դնել կրակի վրա, հասցնել եռման և եփել մոտ 45 րոպե:
3. Բալին ավելացնել խնձորի հյութը և պիստակը: Եռալուց հետո ծածկել կափարիչով և եփել մոտ 30 րոպե:
4. Նուշի և կիտրոնի կեղևի զանգվածն անցկացնել մանր քամիչով և ստացված հյութը լցնել բալի վրա: Խառնել և եփել 5 րոպե:
5. Ավելացնել շաքարավազը և խառնել: Եփել մոտ 5 րոպե: Ավելացնել կոնյակ և եփել ևս 5 րոպե: Պնդացած ջեմը լցնել ստերիլ բանկաների մեջ և արագ փակել կափարիչով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը